Ամերիկյան Մոնթեբելոյում հազարավոր հայեր հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ՝ հիշատակելու Օսմանյան Թուրքիայում իրագործված Ցեղասպանության 102-րդ տարելիցը:

Հավաքվածներին միացել են նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը, Քալիֆորնիայի գանձապետ Ջոն Չյանը, Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Ըստ sgvtribune.com-ի՝ Քալիֆորնիայի հայ համայնքը նաեւ «Արդարության քայլերթ» է անցկացնելու՝ հասնելով մինչեւ Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսարան: