Բրիտանացին Համբարձման կղզու ափերին կնոջը փրկել է շնաձկան հարձակումից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Times-ը:

Լրատվամիջոցները հաղորդել էին, որ շնաձուկը հարձակվել է նաեւ տղամարդու վրա, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել:

Ֆրենկի Գոնսալվեսը լողացել է ափամերձ ջրերում, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա: Ներկայում նա հիվանդանոցում է, կնոջ վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Հրաբխային Համբարձման կղզին տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում: Այն ճանաչում ունի դայվերների եւ ձկնորսների շրջանում, չնայած կղզու տարածքում ընդամենը մեկ հյուրանոց կա: