Աշխարհում Հայոց ցեղասպանության հարցով որոշում կայացնող 2 երկրներ կան՝ Թուրքիա ու Գերմանիա։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը։
Թուրքական Evrensel–ի հետ զրույցում Կարո Փայլանը նշել է, թե իրեն այդքան էլ դուր չի գալիս, որ օտար երկրների խորհրդարաններն իրենց շահերի համար են օգտագործում հայոց ցեղասպանության հարցը։ «Աշխարհում Հայոց ցեղասպանության հարցով որոշում կայացնող 2 երկրներ կան՝ Թուրքիա ու Գերմանիա։ Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու պատասխանատվության բաժին ունի Հայոց ցեղասպանության մեջ»,–ասել է Կարո Փայլանը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության հարցը հենց Թուրքիայի խորհրդարանի հարցը պետք է լինի։




























