Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ երեք մարդ է զոհվել, չորսը վնասվածքներ են ստացել, հաղորդում է BBC-ն:
Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում երկրում զանգվածային բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի:
Մի քանի հազար մարդ մասնակցում է մայրաքաղաք Կարակասում ու եւս 20 քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերին: Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ եւ ընդդիմության առաջնորդների ազատ արձակում:




























