Հայաստանի Սահմանադրական դատարանը ձեռնամուխ է եղել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին վերաբերող հայցի քննությանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին հիշեցրել է իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, ինչպես նաեւ նշել, որ անթույլատրելի է ելույթներն օգտագործել քաղաքական հայտարարությունների համար:

Զեկուցող Արեւիկ Պետրոսյանը նշել է, որ վեճի առարկան ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումն է եւ մանդատների բաշխումը: Միաժամանակ, մերժվել է ընտրությունների օր նշանակելու մասով բողոքը:

Հիշեցնենք, որ որպես պատասխանող կողմ է հանդես գալիս ԿԸՀ-ն, համապատասխանողներն են դատախազությունն ու ոստիկանությունը: Նրանցից պահանջվել են իրավախախտումների մասին նյութերը: