Հնդկաստանի փոխնախագահ Մոհամադ Համիդ Անսարին ապրիլի 26-ին այցելել է  Մեսրոպ Մաշտոցի անվան հին հայակական ձեռագրերի ինստիտուտ՝ «Մատենադարան»։

Տեսնելով պահպանված յուրօրիանկ ձեռագրերը՝ Հնդկաստանի փոխնախագահն իր հիացմունքն է հայտնել. «Ես շատ տպավորված եմ հին հայկական ձեռագրերով»։

Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Մոհամադ Համիդ Անսարին կլինի նաեւ Հայաստանի հոգեւոր կենտրոնում՝ Էջմիածնում։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի փոխնախագահն ապրիլի 25-ին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Իսկ ապրիկլի 26-ին հանդիպել է  Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ։