Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին: Նա այս մասին գրել է Facebook-ի իր էջում:

Նրա կարծիքով՝ երկրորդ թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հաղթանակի դեպքում Ֆրանսիային «շատ լուրջ հետեւանքներ» կսպասեն:

«Այդ պատճառով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանեւել Մակրոնի օգտին: Սա չի նշանակում նրա ծրագրին աջակցություն, սա պատասխանատվության ընտրություն է»,- գրել է Սարկոզին: