Գյումրիում նախօրեին, ապրիլի 29-ին, ձերբակալվել է 2 հոգու նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող 49-ամյա Ա. Ս.-ն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կասկածյալը նախկինում դատապարտված է եղել. նա դանակի սպառնալիքի տակ առաջարկել է անառակաբարո գործողություններ կատարել 25-ամյա Ա. Հ. –ի նկատմամբ, սակայն, տեսնելով, որ մերժում է ստանում՝ սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել կնոջը, իսկ հետո դանակը պահել է պարանոցին, պատառոտել հագուստը եւ ցանկացել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Պարզվել է նաեւ, որ Ա.Ս.-ն փորձել է նաեւ անառակաբարո գործողություններ կատարել մանկահասակ Մ. Ս.-ի նկատմամբ, սակայն դա նույնպես, իր կամքից անկախ, տեղի չի ունեցել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: