Ավելի քան 30 մարդ է հավաքվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Յոյոգի այգում՝ մայիսմեկյան հանրահավաքին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները՝ Արհմիությունների ազգային ֆեդերացիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գլխավոր կարգախոսներից մեկն է դարձել 8-ժամյա աշխատանքային օր պահանջելը։
«Աննորմալ երկար աշխատանքային օրը ճապոնական հասարակության մեծ խնդիրն է։ Աշխատանքային բարեփոխումների ծրագրերը, որն առաջարկում է Աբեի վարչակազմը, իսկ ավելի կոնկրետ՝ նորմալ համարել ամսական 100 ժամ աշխատանքը, վրդովեցուցիչ է։ Թույլ չենք տա աշխատանքի պայմանների վատթարացում։ Միասին կստեղծենք հասարակություն, որտեղ կարելի է նորմալ ապրել՝ աշխատելով օրական ընդմենը 8 ժամ» — հավաքվածներին ասել է Ճապոնիայի Կոմունիստական կուսակցության քարտուղար Կաձուո Սիին։




























