Մեղադրանքները, որ «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցում է նախընտրական պայքարին, որպեսզի աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը, բացառապես անհիմն են: Այս մասին մայիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշիքնից Երեւանի ավագանու թեկնածու Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի ամենակարկառուն քաղաքական գործիչներից է, ով տարիներ շարունակ խնդիրներ է բարձրացրել: «Փաշինյանը հենց այն մարդն է, ով կարող է գտնել այն լուծումները, որոնց մասին մենք խոսում են: Նիկոլ Փաշինյանը կլինի Երեւանի լավագույն քաղաքապետը: Նա կարող է քաղաքական լավագույն հակակշիռը լինել այն Ազգային ժողովին, որն այժմ ձեւավորվել է»,-նշել է Թանդիլյանը:
Ավելի վաղ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը հայտարարել , թե «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցում է նախընտրական պայքարին, որպեսզի աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը:




























