Չինաստանում ձերբակալել են փեսացուին, որը 200 մարդ էր վարձակալել, որպեսզի նրանք հարսանիքի ժամանակ ձեւանային նրա ազգականներն ու ընկերները, հայտնում է BBC News-ը։
Հարսնացուի ազգականները կասկածել են խաբեության մասին, քանի որ շատ հյուրեր չէին կարողանում բացատրել, թե որտեղից են ճանաչում փեսացուին։ Կասկածները ուժեղացել են, երբ արարողությանը չեն ներկայացել նրա ծնողները։
Շուտով պարզվել է, որ փեսան իր հյուրերին վարձել է՝ յուրաքանյուրին 80 յուան խոստանալով։ Ոմանք խոստովանել են, որ տաքսու վարորդ են, մյուսները՝ ուսանողներ էին։
Անհասկանալի է, թե ինչ նպատակով է փեսան դիմել այդ խաբեությանը։ Հարսնացուն վստահեցնում է, որ երեք տարվա հարաբերությունների ընթացքում որեւէ տարօրինակություն չի նկատել իր ընտրյալի վարքագծում։
Ըստ վարկածներից մեկի՝ փեսան որոշել է վարձել հյուրերի, որպեսզի հարսնացուի ծնողները չդատապարտեն նրա աղքատ ծագումը։ Նա, ըստ երեւույթին, ամաչում էր ներկայացնել իր իսկական ազգականներին ու ընկերներին։




























