Երեւանում բազմաթիվ խնդիրներ կան՝ կապված սահմանափակ հնարավորություներով մարդկանց միջավայրի հասանելիության խնդիրը լուծելու հետ։ Այս մաիսին հայտարարել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը՝ «Մեդիա կենտրոն»-ոիմ տեղի ունեցած բանավեճի ժամանակ։

Նա նաեւ նշել է, որ տրանսպորտը, շինությունները հարմարեցված չեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց տեղաշարժի համար։ «Ես միայն թեքահարթակների մասին չեմ խոսում։ Պետք է հասկանալ՝ ինչ բան է հասանելի միջավայրը, չմոռանալ կույր եւ սահմանափակ լսողությամբ մարդկանց մասին», - հիշեցրել է Զառա Բաթոյանը։

Նա նշել է, որ խնդիրն անուշադրության է մատնվում նոր շինությունների կառուցման, տրանսպորտային միջոցների ներկրման ծրագրեր իրականցնելիս։ «Այսինքն՝ նոր ծրագրերը պետք է ներառեն նաեւ այս հարցի լուծումը»,-ասել է Բաթոյանը։

Իր հերթին, Երեւանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ խնդիրն իսկապես կա։ Երեւանում ավելի քան 20 հազար հաշմանդամ կա։ Վարչության պետը հղում է արել այն բանին, որ ԽՍՀՄ-ում խնդրին մեծ ուշադրություն չէր դարձվում։ «2013 թվականից քաղաքապետարանը սկսել է աստիճանաբար բարելավել իրադրությունը, որպեսզի սահմանափակ հնարավորություններով մարդիկ ինտեգրվեն հասարակություն», - հայտնել է Զաքարյանը։ Նրա խոսքով՝ 4 տարում լուրջ աշխատանք է տարվել։ Մասնավորապես՝ ավելի քան 2 հազար թեքահարթակ է կառուցվել։ 73 փողոցներում ռելյեֆային անցումներ են տեղադրվել, 54 խաչմերուկներում ձայնային ազդանշաններով լուսակիրներ են տեղադրվել, լուծվում են խնդիրերը դպրոցներում, հաշմանդամ երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվում։ Նրա խոսքով՝ տրանսպորտային ցանցն արմատապես կփոխվի։ «Ամբողջ իրականացված աշխատանքը հետեւողականորեն կշարունակվի, մեզ ձայն տվող ընտրողները հինգ տարի անց կգնահատեն արդյունքները», - վստահեցրել է Ռուզաննա Զաքարյանը։

Ի պատասխան՝ Զառա Բաթոյանը վերջերս կառուցված մշակութային ու առեւտրի համար նախատեսված օբյեկտների բազմաթիվ օրինակներ է բերել, որոնք շահագործման են հանձնվել առանց հաշվի առնելու սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքները։ Լուսակիրներն այնքան էլ լավը չեն, հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիներում մշտապես այլ ավոտմեքենաներ են կայանում, հաշմանդամների համար ավտոբուսները բավարար չեն, իսկ դրանց գրաֆիկի մասին տեղեկությունն առհասարակ բացակայում է։