Երեւանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ոչ ոքի թույլ չի տա վիրավորել քաղաքապետին։
Իր մտադրությունը տիկին Զաքարյանը հայտնել է «Մեդիա կենտրոն»-ում տեղի ուենցած բանավեճի ժամանակ։
Բանավեճը նվիրված էր սահմանափակ հնարավորություններով մարդկանց հասանելիությանը միջավայրին։ Զաքարյանի ընդդիմախոսը՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը՝ խոսելով քաղաքապետարանի խնդիրների ու գործողությունների մասին, օգտագործել է «ծիծաղելի» բառը։
Դրա հետեւանքով քաղաքապետարանի ներկայացուցիչը բորբոքվել է։ «Ամենայն հարգանքով, ես ոչ ոքի թույլ չեմ տա անձնական վիրավորանք հասցնել քաղաքապետին»,-հայտարարել է Զաքարյանը՝ գործնականում մեջբերելով Միխայիլ Զոշչենկոյի հայտնի կերպարին։




























