Երեւանի Փակ շուկաի հետեւից մասը կռիսանոցի է վերածվել: Այս մասին Facebook-ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է «Ելք» դաշինքի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Երկու օր առաջ ես այստեղով քարոզարշավի ժամանակ անցնելիս ֆոտոլուսանկար էի արել ու տեղադրել ֆեյսբուքյան իմ էջում, հույս ունենալով, որ Փակ շուկայի սեփականատերերը եւ Երեւանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկեն այստեղի հակասանիտարական վիճակը կարգավորելու համար: Գիտեք այս հարցը հատկապես հրատապ է, եթե հիշում եք, երբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, աղճատում էր Փակ շուկայի տեսքը, եւ հանրությունը որոշակի ընդվզում ցուցաբերեց:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում լրագրողների ի պատասխան եւ հանրությանն ի պատասխան, ասում էր. «բա որ փակ շուկան կռիսանոց էր, ինչո՞ւ էն ժամանակ չէիք մտահոգվում Փակ շուկայի մասին»: Այսինքն նա ուզում էր ասել, որ Թակ շուկան իբր էն ժամանակ կռիսանոց էր , հիմա կռիսանոց չի լինելու»:
Այնուհետեւ Փաշինյանը ցուցադրում է Փակ շուկայի մերձակայքը, որը Սամվել Ալեքսանյանը պետք է կռիսանոցից վերածեր բարեկարգ տարածքի. «Ահա Տարոն Մարգարյանի եւ Սամվել Ալեքսանյանի պատկերացրած ոչ կռիսանոցը: Այ էս է պատկերը, որ մենք ունենք Փակ շուկայում»:
Քաղաքապետի թեկնածուն հիշեցնում է, որ այսօր ուրեմն բազմաթիվ անհատ ձեռներեցներ, փոքր ձեռնարկատերեր Երեւանի քաղաքապետարանի կողմից հսկայական տուգանքների են ենթարկվում, այն պատճառով որ իրենց պատկանող տարածքների մերձակա հատվածները չեն բարեկարգվում, սանիտարական վիճակը չեն պահում. «Բայց ինչպես տեսնում եք, Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտները նման վերաբերմունքի չեն արժանանում Տարոն Մարգարյանի կողմից: Ի դեպ մենք երեկ Էրեբունի վարչական շրջանում էինք քարոզարշավ իրականացնում, եւ զարանալի էր թե Էրեբունու «Երեւան Սիթիի» դիմաց աղբի ինչպիսի կուտակումներ կային: Ես միանշանակ երաշխավորում եմ , որ իմ քաղաքապետ ընտրվելու պարագայում էս իրավիճակը չի կարող լինել: Կապ չունի, ով ուզում է լինի, ինչ ազգանուն ուզում է լինի, նման իրավիճակ էս օբյեկտների շրջակայքում պարզապես գոյություն ունենալ չի կարող»:
Այնուհետեւ Փաշինյանը նշեց, որ հենց սա նկատի ունի, երբ հայտարարում է, որ Տարոն Մարգարյանը կլաններին սպասարկող քաղաքապետ է. «Շատերդ երեւի չգիտեք, բայց Փակ շուկայի օրերին իրավասու պետական մարմիններից մեկը՝ մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալությունը, վարույթ է հարուցել եւ եԵրեւանի քաղաքապետարանին զգուշացրել, որ ինքը միջոցներ ձեռնարկի Փակ շուկայի աղճատումը, պատմամշակութային հուշարձանի աղճատումը դադարեցնելու համար, բայց Երեւանի քաղաքապետարանը ոչ մի միջոց չի ձեռնարկել: Եկել են մի երկու ժամով կանգնեցրել են էդ շինարարությունը հետո շարունակվել է: Տվյալ դեպքում, մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալությունը էն առավելագույնը որ կարող էր անել, արել է: Բայց Երեւանի քաղաքապետը, որեւէ բան չի արել, որովհետեւ Տարոն Մարգարյանը էնտեղ նշանակված է Սամվել Ալեքսանյանին, «SAS-ի Արտակին» ու մյուսներին սպասարկելու համար եւ էս քաղաքապետի ընտրությունների կոնտեքստը հենց դա է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հավաստի տեղեկություններ կան, որ Երեւանի գույքահարկի բազայում մոտավորապես տարեկան 15 մլրդ դրամի թերգնահատում կա. «Այսինքն ինչպես Սամվել Ալեքսանյանի տունը թերգնահատել են այնպես, որ նա ասենք 2-3 միլիոն դրամի փոխարեն տարեկան 38 հազար դրամ է վճարում որպես գույքահարկ Երեւանի քաղաքապետարանին, այնպես էլ բազմաթիվ օբյեկտներ մեծ հավանականությամբ նման ճակատագրի են արժանացել, եւ էստեղ մեծ կոռուպցիոն ռիսկ կա»: Նա խոստացավ, որ իր հաղթանակի դեպքում՝ Երեւան քաղաքի բյուջեն կավելանա նախեւառաջ գույքահարկի իրական չափերի վճարումների միջոցով:
«Ես ձեզ երաշխավորում եմ՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, ով ուզում է լինի , բացառվում է որ իմ քաղաքապետ եղած տարիներին, իմ քաղաքապետ լինելու ընթացքում որեւէ մեկը կամարձակվի այսպիսի իրավիճակ ստեղծել այսպիսի օբյեկտների շրջակայքում»:




























