Վանուատուի ոստիկանությունը վեց գյուղերի ղեկավարներին այգեգործական գործիքներ է բաժանել, որպեսզի երիտասարդությանը շեղեն մարիխուանա աճեցնելուց, հայտնում է Radio New Zealand International-ը։
Ավելի վաղ իրավապահները ռեյդեր էին իրականացրել կանեփի ցանքատարածքների ոչնչացման նպատակով։ Կանաբիսի աճեցման դեմ պայքարելը դժվար է ՝ խոտը շատ լավ է աճում տեղի հրաբխային հողերում ու ավելի պահանջված դառնում երկրի բնակիչների շրջանում։
Կանեփի փոխարեն իշխանություները երիտասարդներին կոչ են արել բանջարեղեն կամ կարտոֆի լ աճեցնել, որը ոչ միայն եկամուտ կբերի, այլեւ բարերար կանդրադառնա հասարակական բարեկեցության վրա։
Երկրի ղեկավարությունն այդ նախաձեռնությունն իրականացնում է Ավստրալիայի իշխանությունների հետ միասին։ Եթե այն հաջող անցնի, այն կտարածեն Վանուատուի ամբողջ տարածքում։




























