Տարոն Մարգարյանի թիմը տեղեկացվածության լուրջ պակաս ունի: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Երեւանի Ավան թաղամասում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանն առաջինը թող Իջեւանում ավագանու անդամ, ապա քաղաքապետ դառնա, որից հետո միայն առաջադրվի Երեւանում:
«Նիկոլ Փաշինյանը, ի գիտություն Արման Սահակյանի, ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Երեւանի Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի, Նորք Մարաշ վարչական շրջաններից: Եթե Արման Սահակյանը դրա մասին չգիտի, տեղեկացրեք նրան այդ մասին: Եվ ընդհանրապես, իմ կարծիքով, Տարոն Մարգարյանի թիմը տեղեկացվածության լուրջ պակաս ունի»,- ասել է Փաշինյանը:




























