Հարեւան Մոնղոլիայից եւ Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզից եկած փոշե փոթորիկը ծածկել է Չինաստանի հյուսիսն ու մայրաքաղաք Պեկինը։ Օդում փոշու թույլատրելիության չափանիշները զգալիորեն գերազանցվում են հաղորդում է BBC-ն։

Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ փողոց դուրս գալ, իսկ երեխաներին ու տարեցներին՝ առհասարակ չլքել տները։

Պեկինի էկոմոնիթրինգի գործակալության տվյալներով՝ օդում փոշու մասնիկների խտությունն այնքան մեծ է, որը օդը շնչելու համար պակաս պիտանի է դարձնում։

Փոշու փոթորիկը եկել է հարեւան Մոնղոլիայից եւ Ներքին Մոնղոլիայից՝ Չինաստանի ինքնավար մարզից։