«Ելք» դաշինքը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն այսօր շարունակում է Նոր Նորք զանգվածում։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բարձրահարկ շենքերից մեկում նկատել է, որ աղբատար խողովակը խցանված է, պարզվել է երկու շաբաթ է խողովակը խցանված է, եւ բնակիչները չեն կարող կապ հաստատել համատիրության հետ։
«Մարդիկ չգիտեն իրենց համատիրությունների տեղը, բարձրահարկ շենքի աղբատար խողովակը մինչեւ վերջ խցանված է եւ բնակիչները՝ չեն կարող աղբը լցնել աղբատար խողովակը, երկու շաբաթ այդ վիճակն է, մարդիկ ոչ համատիրության տեղը գիտեն, ոչ հեռախոսհամարը, ես եմ ուզում ճշտել գնամ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մինչ համատիրության տեղը գտնելը, Փաշինյանը Երեւանի բնակիչներին վստահեցրել է, որ Տարոն Մարգարյանի աղբի կույտերից ելք կա։




























