Դեռ հայտնի չէ, թե ով կդառնա Ֆրանսիայի հաջորդ նախագահ, բայց արդեն հասկանալի է, թե ով նրան հաց կմատակարարի Ելիսեյան դաշտերում։ Փարիզում լավագույն բագեթ մրցույթում հաղթել է Սամի Բուատուրը՝ Boulangerie Brun-ից, հաղորդում է ֆրանսիական միջազգային RFI ռադիոն։
Լավագույն բագեթի համար մրցույթը Փարիզում տեղի ունենում յուրաքանչյուր տարի։ Այն իրականացնում է Հացագործների պրոֆեսիոնալ միությունը։ Այս տարի մրցույթը տեղի կունենա 23-րդ անգամ եւ մասնակցել է 141 հացթուխ։
Հաղթանակի հավակնելու համար բագետը պետք է համապատասխանի քաշի ու չափի չափանիշներին՝ 55-60 սմ եւ 250-300 գրամ։ Աղի պարունակությունը չպետք է գերազանցի 18 կգ ալյուրին։ Հաշվի են առնվում համը, խմորի տեսակը, բույրն ու արտաքին տեսքը։




























