Մեքսիկացի Խուան Պեդրո Ֆրանկոն նախկինում մոտ 600 կգ էր կշռում, սակայն հանուն վիրաբուժական միջամտության նա ստիպված էր 170 կգ-ով նիհարել: Խուան Պեդրո Ֆրանկոն բարդ վիրահատության է պատրաստվում՝ բիլիոպանկրեատային շունտավորման, հայտնում է Mirror-ը:
Նշվում է, որ տղամարդը սկսել է սրընթաց գիրանալ ճանապարհային սարսափելի պատահարից հետո, որը տեղի է ունեցել դեռահաս տարիքում: Այդ ժամանակ նա 1 տարի մահճակալին գամված է մնացել:
Վերջին 7 տարիներին Ֆրանկոն տանից գեթե դուրս չի եկել: Նա 600 կգ էր կշռում: Բայց երբ տղամարդն այլեւս ֆիզիկապես անկարող էր կիթառ նվագել, որոշել է իր կյանքն արմատապես փոխել: Բժիշկները մեքսիկացուն խոստացել են ստամոքսի կրճատման վիրահատություն կատարել, սակայն Ֆրանկոն նախ պետք է մի փքր նիհարեր: Արդյունքում նա խիստ սննդակարգի է հետեւել եւ 170 կգ-ով նիհարել: Ֆրանկոյին կվիրահատեն առաջիկա օրերին:



























