Երեւանը պետք է դառնա սպորտային քաղաք։ Այդ մասին այսօր՝ մայիսի 7-ին ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը ներկա է եղել է Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի մրցաշարին:

Մրցաշարի մեկնարկին ներկա էին նաեւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ բազմաթիվ սպորտի եւ մշակույթի հայտնի գործիչներ:

Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի հիմնադիր  նախագահ Գոռ Վարդանյանը իր խոսքում ընդգծեց, որ ֆեդերացիան առաջիկա ընտրություններում սատարում է Տարոն Մարգարյանին:

Գոռ Վարդանյանը բոլորին շնորհավորեց մայիսյան հաղթանակների առիթով եւ հաջորդիվ ընդգծեց.«Ֆեդերացիայի նախագահությունը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններում սատարել Տարոն Մարգարյանին»:

Ֆեդերացիայի անունից, որպես հաղթանակի սիմվոլ Տարոն Մարգարյանին հանձնվեց մի գեղեցիկ թուր:

«Ես աշխատող մարդ եմ եւ աշխատող մարդն է ,միայն, հասկանում  աշխատող մարդուն: Տարոն Մարգարյանը այն հայ անհատներից է, ով  գիշեր-ցերեկ աշխատում է եւ քարը` քարի վրա դնելով կառուցում է»,-ասաց Գոռ Վարդանյանը:

Տարոն Մարգարյանն էլ ողջունեց բոլոր մարզասերներին եւ ընդգծեց, որ իր նպատակը միշտ եղել  է` աջակցել բոլոր մարզաձեւերին:

«Երեւանը պետք է դառնա սպորտային քաղաք»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Ֆեդերացիայում մարզվող փոքրիկներն ու պատանիները ցուցադրական մարտերով հանդես եկան: