Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի անդամներն այսօր՝ մայիսի 7-ին, նախընտրական քարոզարշավն իրականացնում է մայրաքաղաքի Արաբկիր թաղամասում:

Չնայած ուժեղ անձրեւ է տեղում, դաշինքի անդամները շրջում են բակերով եւ հորդորում մայիսի 14-ին ձայնը տալ իրենց:

«Միակ լուծումն այն է, որ այնպես վանկարկենք, որ ամպերը հեռանան»,- կատակեց դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքապետի թեկնածուն կրկին հիշեցրեց, որ Երեւանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին իրենք լուծում են տալու, այդ թվում հանրային տրանսպորտի, աղբահանության, հին վերելակների: