Շուշիի ազատագրման օրը անչափ կարեւոր է Հայաստանի եզդի համայնքի համար, քանի որ նրանք մարտերին ակտիվորեն մասնակցել են: Մայիսի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  «Եզդիների «Սինջար» ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բերիս Մուրազին:

Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ եզդիները հայկական պետության իսկական քաղաքացիներն են: Ըստ Բորիս Մուրազիի՝ Շուշիի ազատագրման մարտերում եզդիները հիմնականում մասնակցել են հայկական ջոկատների կազմում: Նրա տեսանկյամբ՝ ամրոցի ազատագրման օրը պետք է ավելի շատ արժեւորել: «Հայ ժողովրդին հավասար եզդիների համար կարեւոր է Հայաստանի սահմանների պաշտպանությունը»,- ընդգծեց Բորիս Մուրազին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին լրանում է Շուշիի ազատագրման յուրահատուկ գործողության 25-ամյակը: