Սաուդյան Արաբիայի հպատակ Սալեմ էլ-Անզին որոշում է ընդունել իր վերջրես լույս աշխարհ եկած դստերն անվանակոչել ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի։ Այդ անունը գրանցելու փորձի ժամանակ էլ-Անզին կոշտ մերժման է հանդիպել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Պատասխանատու մարմիններում նրան հայտարարել են, որ օրենքով չեն կարող երեխային օտարերկրյա անվանում տալ։
Նորաթուխ հայրիկը, իմիջիայլոց, չի պատրաստվում հրաժարվել այդ մտքից եւ երեխային ընտանեկան նեղ շրջանակներում Իվանկա կանվանեն։
Ներկայումս «Սաուդյան Իվանկան», ինչպես երեխային անվանել են «չար լեզուները», դաստիարակվում է էլ-Անզիի զոքանչի մոտ, երկրի հյուսիսում գտնվող Արար քաղաքում։ Նշվում է, որ աղջնակին որոշել են անվանել Լումա պոտեիկ անվամբ, ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ շուրթերով կին»։




























