Ձիերի մեծամասնության ճակատագրերը ողբերգական են՝ կենդանիներն աշխատում են մինչեւ սպառվելը, հաճախ վնասվածքներ են ստանում եւ վերջապես, «գնում են» իրենց կյանքն ապրելու մասնավոր ֆերմաներում։ Այսպիսին է Մետրո Մետեորի պատմությունը՝ երիվարի, որը բազմաթիվ հաղթնականեր է տարել եւ մրցանակներ շահել։ Թվում էր, թե բախտը ժպտաց Մետրոյին, նա գտել է նոր սիրող տերերի, բայց նրանք շուտով իմացել են անասնաբույժից, որ նրան ապրելու ընդամենը մի քանի տարի է մնացել, հաղորդում է Fresher-ը։
Մետրոն խելացի ու շքեղ նժույգ է։ Մի քանի տարի մարզումների հետեւանքով Մետրոն վնասել է ծնկի հոդերը, եւ բժիշկները ենթադրել են, որ մի քանի տարի անց հոդերը կկորցնեն շարժունակությունը, եւ ձիուն պետք է քնեցնել։
Ռոն Կրաժեւսկին ծանր է ընդունել այդ լուրը եւ ամեն ինչ անում է Մետրոյի կյանքի վերջին տարիները լավ անցկացնելու համար։ Ուստի, Ռոնը սկսել է նկարչություն սովորեցնել նրան։
Լինելով մասնագիտությամբ նկարիչ՝ Ռոնն ինքն է Մետրոյին նկարել սովորեցրել։ Նախ, նա ձիուն սովորեցրել է ատամներով բռնել վրձինը, ապա այն կտավին քսել։ Մետրոն յուրացրել է նկարչությունը։ Իհարկե, ձին դա անգիտակցաբար է անում։ Հետաքրքիր է, որ Մետրոյի արվեստը հետաքրքրել է նախ լրագրողներին, ապա կոլեկցիոներներին։ Դրա համար պատրաստ են վճարել 50-500 դոլար։ Մինչ օրս հարյուրավոր նկարներ են վաճառվել։
































