Հենց խոզում Փայփերի լուսանկարներն ու տեսագրությունը հայտնվեցին Instagram–ում, նա միանգամից համաշխարհային համբավ ձեռք բերեց։ Փայփերի տերերի կողմից հատուկ նրա համար ստեղծված էջին ավելի քան 170 հազար օգտատերեր է մի քանի ամսում բաժանորդագրվել, հայտնում է Wday–ը։

Իրականում Փայփերի մանկությունը այնքան էլ ուրախ չի անցել։ Անհայտ պատճառներով նորածին խոճկորից հրաժարվել է հարազատ մայրը, ու տերերը ստիպված են եղել իրենք խնամել նրան ու շշով կերակրել։ Ընդ որում Իգգի մականունով շունը, որը բնակվում էր այդ նույն տանը, սկզբում չէր սիրում խոզուկին ու չէր ուզում նրա հետ ընկերանալ, բայց հետո սկսել է նրան հարազատ եղբոր պես սիրել։ Ավելին՝ Իգգին խոզուկին զիջել է իր տեղը ու սովորեցրել է վազվզել սենյակում, խաղալ գնդակով ու նույնիսկ պոչը շարժել։

Հիմա Փայփերն արդեն մեծացել է։ Սակայն առաջվա պես իրեն շան նման է պահում ու մտերիմ է Իգգիի հետ։ Մյուս խոզերի հետ շփվել նա չի ուզում։ Ըստ երեւույթին նրանց վարքագիծը նրա սրտով չէ։