Քաղաքապետարանի համար խնդիր չէ մեկ անգամ վերելակ փոխելը, բայց դրա շահագործման խնդիրը կա, իսկ Երեւանում 5 հազար վերելակ կա։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Արաբկիր թաղամասում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով քաղաքում վերելակների վիճակին։
«Մենք շահագործող չունենք, հիմա այդ փորձն ենք ուսումնասիրում, թե ոնց են զարգացած քաղաքները վերելակները շահագործում, որ տանք մի կազմակերպության եւ պահանջենք։ Թե չէ մեկը վատ ա շահագործում, մեկը երբ հավես ա ունենում, էդ ժամանակ ա շահագործում։ Իմ խնդիրն է վերելակների մասնավոր ընկերություն ստեղծել, մի կառույց, որն ամբողջությամբ կսպասարկի։ Թե չէ հենց ձեր համատիրության նախագահը հիվանդացավ, դուք վերելակ չեք ունենա, ձեր լիֆտյորշիկը հիվանդանցավ, դուք էլ վերելակ չեք ունենա։ Կարկատան անելով շենքը պահելու ժամանակներն անցել են»,-հայտարարեց Տարոն Մարգարյանը։
Մի քաղաքացի էլ բողոքում էր, որ տան պատը խոնավանում է, ինչին քաղաքապետը արձագանքեց. «Գամ ձեր տանը վերանորոգում անե՞մ»։




























