Մոսկվայի բնակիչներին կարող է արգելվել բնակարաններում լեմուր, բու, խլուրդ եւ գորշ արջեր պահել, հաղորդում է M2-ը՝ հղում կատարելով մայրաքաղաքի բնապահպանական դեմպարտամենտի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ կենդանիների նշված տեսակները բնակարաններում պահելուն դեմ է հանդես եկել «Վայրի կենդանիները քաղաքում» նախագիծը:
Ներկայում Մոսկվայի իշխանությունները վայրի կենդանիների պաշտպանության մասին օրենքն են մշակում եւ կազմում են այն վայրի կենդանիների ցանկը, որոնց կարգելվի պահել բազմաբանակարան շենքերում:




























