«Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արշակունյաց պողոպա և Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկից ուղիղ միացմամբ հայտարարել է, թե արդեն կես ժամ է՝ խցանման մեջ է։

«Ինչ-որ մեկը որոշել է երթևեկությունը փոխել և հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ է հանել», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե տպավորություն է, որ քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են, որ նոր խնդիրներ ստեղծեն բոլորի համար։

Փաշինյանը հարց բարձրացրեց, թե երթևեկության փոփոխություններ կազմակերպելիս հաշվարկ անում են արդյոք, թե որ ուղղությունն է ավելի ծանրաբեռնված։

«Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչ վիճակ է այստեղ, որ ես կարողանում եմ մեքենայի ղեկին ուղիղ եթեր մտնել։ Եթե ես քաղաքապետ լինեի, այդ մարդուն կհրավիրեի այստեղ, ցույց կտայի վիճակը և խիստ նկատողություն կանեի այս փոփոխությունն իրականացնողին՝ դիլետանտ որոշում կայացնելու համար», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։