Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մրցակցությունն, իհարկե, արդար չէր, քանի որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը կամա թե ակամա հաղթելու համար օգտագործել է բոլոր ռեսւորսները։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները չպետք է Երեւանի քաղաքապետ նշանակվեն։ «Հայաստանի հանրաետական կուսակցությունը տարիներ շարունակ խեղված քաղաքական մշակույթ է սերմանում, որը մենք արմատախիլ կանենք»,-վստահեցրել է Պետրոսյանը՝ հավելեով, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։