«Ելք» դաշինքն այս պահին «Ելք դաշինքն ընդդեմ ընտրակաշառքի» երթ է իրականացնում: Դաշինքի անդամները երթը սկսել են Կոմիտասի պողոտայից: Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մայրաքաղաքի բնակիչներին մայիսի 14-ին գնալ ընտրությունների եւ կատարել ճիշտ ընտրություն:
«Սիրելի հայրենակիցներ, վերջին երկու օրերին բազմաթիվ ապացույցներ ենք հայտնաբերել, որ Տարոն Մարգարյանն իր շտաբերի միջոցով ընտրակաշառք է բաժանում: Երեւան մայրաքաղաքի հպարտ քաղաքացիներ դուք պետք է որոշեք, թե արդյոք համաձայն եք, որ Տարոն Մարգարյանի ընտրական տասովշիկները մտնելով ձեր ննջարաններ ու բաղնիքներ, ասեն, թե ում եք ընտրելու»,-ասաց նա:
Երթի մասնակիցները գոռում են՝ «Երեւանի քաղաքացին չի վաճառվում», «Հայաստանի քաղաքացին չի վաճառվում»:




























