Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց «Ելք դաշինքն ընդդեմ ընտրակաշառքի» երթը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցները «Լամբադա» կամրջի մոտից շարժվեցին դեպի Կոմիտասի պողոտա, այնուհետեւ Բաղրամյան պողոտայով հասան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Երթի ընթացքում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մայրաքաղաքի բնակիչներին մայիսի 14-ին գնալ ընտրությունների եւ կատարել ճիշտ ընտրություն:

Նշենք, որ այսօր ժամը 20:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու է  «Ելք» դաշինքի ներկայացրած դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով: