Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության երթը:  Երթի մասնակիցները «Երկիր Ծիրանի», «Մենք ենք տերը մեր երկրի», «Մենք միասին ենք ազատագրելու մեր երկիրը» վանկարկումներով Երեւանի Մաշտոցի պողոտայով շարժվեցին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ Զարուհի Փոստանջյանը ԱԱԾ-ի գործունեությունը դատապարտող ելույթ ունեցավ: Այնուհետեւ Նալբանդյան փողոցով եւ Թումանյան փողոցով երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: Երթը հսկում էին ոստիկանները:

Այս պահին «Երկիր Ծիրանիի» անդամները Ազատության հրապարակում դիտում են կուսկցության տեսաֆիլմը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները: