«Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց բանավեճի մեջ մտնել Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ։
Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 22-ին Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, գնացել է Հանրային հեռուստաընկերություն, սակայն Երեւանի քաղաքապետը չի էլ եկել։
«Տարոն Մարգարյանը արձանագրեց, որ ասելիք չունի։ Ըստ էության նա Երեւանում ասող չէ, լսող է։ Նա քաղաքական դեմք չէ, նշանակված խամաճիկ է, կատարում է քաղաքական եւ քաղաքային կլանների կամքը։ Հակառակ դեպքում, նա կներկայանար բանավեճին եւ իր ասելիքը ներկայացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Երեւանի քաղաքապետի պաշտոնը այսօր թիվ երրորդ գլխավոր պաշտոնն է, իսկ 2018-ից հետո լինելու է թիվ երկրորդը։ «Արձանագրենք, որ ՀՀԿ-ն չի ունեցել եւ չունի նման պաշտոնի համար արժանի թեկնածու, այդ թեկնածուն ընդամենը բաղնիքներում եւ ննջարաններում ընտակաշառք բաժանող թեկնածու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։



























