ԿԸՀ-ն, որը մայիսի 12-ին անցկացնում է արտահերթ նիստ, 30 րոպե ընդմիջում է հայտարարել։
Մինչ այդ ԿԸՀ անդամները բավարարել էին ՀՀԿ-ի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի միջնորդությունը՝ ԿԸՀ նիստի ժամանակ ՀՀԿ-ն որպես երրորդ կողմ ներգրավելու մասին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն քննարկում է «Ելք» դաշինքի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը, նաեւ իշխանությունների կողմից պատրաստվող ընտրակեղծիքների մասին ավելի ուշ ներկայացված լրացուցիչ ապացույցները;




























