ՀՀԿ ոչ մի նախընտրական շտաբում չէր կարող լինել քվեաթերթիկ, որը տարբերվում է ԿԸՀ-ի հաստատած նմուշից։ Այս մասին մայիսի 12-ին ԿԸՀ-ի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀԿ-ի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն սահմանված կարգով, ինչպես նախատեսված է ԸՕ-ով, պատվիրել է քվեաթերթիկի տպագրված նմուշը, որը հաստատված է ԿԸՀ-ի կողմից։ «Սակայն քվեաթերթիկում հստակ նշված է, որ որպես քարոզչական նյութ դա քվեաթերթիկի նմուշ է հանդիսանում։ Այսինքն քվեաթերթիկում տեսանելի ձեւով տպագրված է «նմուշ» բառը։ Հետեւաբար ՀՀԿ-ի ոչ մի շտաբում չէր կարող լինել քվեաթերթիկ, որը տարբերվում է այդ նմուշից»,- նշել է Զավեն Առաքելյանը։




























