Մոսկվայում՝ Սրետենկա փողոցում Սադովոյե կոլցոյի վերակառուցման ժամանակ աշխատողները մարդու ոսկորներ եւ դագաղի մասեր են հայտնաբերել: Երեքշաբթի՝ մայիսի 16-ին, այս մասին Mash միությունը հայտնել է «ՎԿոնտակտե»-ի իր էջում, փոխանցում է «Մոսլենտա» գործակալությունը:
Մասնագետները ենթադրում են, որ վերանորոգման շինարարական աշխատանքների վայրում նախկինում գերեզմանոց է եղել: Հաղորդվում է, որ մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտն արդեն ստուգումներ է սկսել, իսկ բոլոր գտածոները փորձաքննության են ուղարկվել:





























