Կենտրոնական Սոմալիում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Առնվազն 6 զոհ կա, 15 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է Սինհուան:

Ականատեսի հաղորդմամբ՝ աղքատներին սնունդ բաժանելու կենտրոնում հրաձգություն կազմակերպած անձը թիրախավորել է միայն նախաճաշող մարդկանց: Սա տեղի է ունեցել մահմեդականների համար սրբազան Ռամադանի երկրորդ օրը:

Զոհվածների մեծ մասը կանայք են: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Հրաձիգը դեպքի վայրից փախուստի է դիմել: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: