Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մայիսի 30-ին մեկնարկել է Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովը՝ «Էներգառեսուրսների տարանցման հարցում բազմակողմ շրջանակային համաձայնագրի ճանապարհին» թեմայով:
Համաժողովոին կհաջորդի էներգետիկ մեդիա-ֆորում՝ նվիրված Էներգետիկ խարտիայի գործընթացին եւ 2017 թվականին Էներգետիկ խարտիայի համաժողովում Թուրքմենստանի նախագահության առաջնահերթություններին:
NEWS.am-ի թղթակիցն Աշխաբադից հաղորդում է, որ համաժողովում բացման խոսքով հանդես կգան Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Մակսաթ Բաբաեւը, Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակը: Կներկայացվի Եվրահանձնաժողվի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի տեսաուղերձը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ Էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի գլխավորությամբ:
Միջոցառումը հարթակ կդառնա քաղաքական երկխոսության համար՝ բաց էնեգետիկ շուկաներին նպաստելու նպատակով էներգակիրների տարանցման, առաքումների ուղիների եւ աղբյուրների դիվերսիֆիկացաման, ինչպես նաեւ կայուն զարգացման հարցերի շուրջ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն էներգակիրների տարանցման պրակտիկ, նորմատիվ եւ իրավական ասպեկտները, այդ թվում՝ բանական գազի, նավթի եւ էլեկտրականության:





























