Էներգակիրների մատակարարումները պետք է իրականացվեն իրավահավասարության հիմքով եւ տնտեսապես հիմնավորված գներով: Այս մասին մայիսի 30-ին հայտարարեց Միջազգային Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Մասկաթ Բաբաեւը՝ հանդես գալով Էներգետիկ խարտիայի աշխաբադյան համաժողովի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աշխաբադից:

Նրա խոսքով՝ համաժողովի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է  այն մասին, թե որքանով է կարեւոր էներգառեսուրսների մատակարարման անվտանգության ապահովման հարցը:

«Թուրքմենստանի մայրաքաղաքում այսպիսի ներկայացուցչական համաժողովի անցկացումը հաստատում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ էներգետիկ անվտանգության ապահովման հարցերով իրականացվող քաղաքականությունը պաշտպանվում է միջազգային հանրության կողմից»,- նշեց Բաբաեւը:

Էներգակիրների անվտանգության հուսալիությունը, ըստ նրա, ունիվերսալ մոտեցում է պահանջում այդ խնդրին, ինչպես նաեւ հստակ սկզբունքներ՝ էներգառեսուրսների մատակարարի եւ դրանց պոտենցիալ սպառողների միջեւ: