Բուրյաթիայի Հանրապետության իշխանությունները, ճարտարապետ Դաշի Նամադակովի հետ համատեղ, որոշել են հենց Բայկալ լճի ափին մամոնտի գանգի տեսքով հյուրանոց կառուցել։

Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեքսեյ Ցիդենովը հայտարարել է, որ հյուրանոցը կկառուցվի Բայկալյան նավահանգիստ հատուկ տնտեսական գոտում։

«Զբոսաշրջիկներին հետաքրքրում են ոչ թե սովորական հյուրանոցները, այլ տեղանքի պատմության հետ կապ ունեցող էթնիկ հյուրանոցները։ Մենք այդ նախագիծը պատվիրել ենք Դաշի Նամադակովին, Մոսկվայում։ Այդ շինությունը կլինի մամոնտի գանգի տեսքով»,- ասել է նա՝ հավելեով, որ նման հյուրանոցը կդառնա «հանրապետության այցեքարտը»։

Մամոնտի «գլխի» ներսում կկառուցվեն հյուրանոցի համարներն ու համաժողովների համար նախատեսված սրահները։