Սպիտակ տան կապի եւ հաղորդակցության հարցերով տնօրեն Մայքլ Դուբկեն պաշտոնաթող է լինում՝ պաշտոնում նշանակվելուց 3 ամիս անց, հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դուբկենին այդ պաշտոնում նշանակել էր մարտի սկզբին, Սպիտակ տան «մեդիառազմավարությունը» բարեփոխելու նպատակով։

Axios News քաղաքական պարբերականը, որն առաջինն է հայտնել Դուբկեի պաշտոնաթողության մասին, նշում է, թե նա վիճել է գործընկերների հետ։