Գերմանիայում քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության (BKA) մի խումբ քննիչներ պարզել են, թե ինչպես է ամբուլատոր հովանավորչական ծառայություններին հաջողվել ապօրինի ճանապարհով միջոցներ յուրացնել պետապահովագրության պետական գանձարկղներից։ Die Welt-ի փոխանցմամբ, խոսքը հանցավոր ցանցի մասին է, որը գործում է ամբողջ Գերմանիայի տարածքում։ Հիմքեր կան ազգային երանգավորման մասին խոսելու համար ։ Ցանցի կազմակերպիչները կապակցված են կասկածելի գործունեության նաեւ այլ տեսակների հետ։
Գերմանական իրավապահ մարմինների տվյալներով՝ մոտ 230 արեւելաեվրոպական ծառայություններ կասկածվում են սոցապահովագրության գանձարկղներից միջոցներ ստանալու համար զանազան սիստեմատիկ խաբեությունների մեջ։ Այս մասին ասվում է BKA քննիչների խմբի պատրաստած հատուկ զեկույցում, որը հայտնվել է Die Welt–ի տրամադրության տակ ։
Ստեղծված հանցավոր ցանցի գործունեությունը, պարզաբանում է պարբերականը «համակարգվում էր գերազանցաբար Բեռլինից , սոցապահովագրության պետական գանձարկղներից խոշոր գումարները ըստ երեւույթին յուրացվում էին բժիշկների ու հիվանդների դավադրությամբ՝ սխեմաներից մեկը նախատեսում էր ֆիկտիվ արձանագրությունների կազմում ու գոյություն չունեցող ծառայությունների հաշվառում՝ ի վնաս մյուս ապահովագրվածների»։
Զեկույցից հետեւում է, որ «իրավապահների տեսադաշտում հայտնված հովանավորչական ծառայություններից շատերը մասնակցություն ունեն նաեւ այլ հանցավոր մեխանիզմների, այդ թվում փողերի լվացմանը, ռեկետի ու խաղային բիզնեսին։ Ծառայությունների որոշ նախկին տերեր մասնակցություն են ունեցել պատվիրված սպանությունների»,- ասվում է հոդվածում։
«Հովանավորչական մաֆիայի» մեջ ներգրավված ընկերությունների մոտ երկու երրորդը իրար հետ կապակցված է։ «Զեկույցն իրենից ներկայացնում է մանրակրկիտ վերլուծություն, որը պատկերացում է տալիս կազմակերպված հանցավորության ծավալի ու խաբեության տեսակների մասին, որոնք կիրառում է ռուսական հովանավորչական մաֆիան»,- ասվում է եզրակացության մեջ։





























