«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով առաջին դատական նիստի օրը արդեն հայտնի է. այն տեղի կունենա հունիսի 8-ին:
Գործը քննելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Կայացել է մեկ դատական նիստ:





























