Դուբլինի օդանավակայանում լուսանկարել են նապաստակի, որն ինչ-որ տեղ էր շտապում՝ բերանում ծխախոտ հիշեցնող առարկայով:

Համացանցում հրապարակված լուսանկարն անմիջապես գրավել է Twitter-ի օգտատերերին, հաղորդում է Mashable-ը:

Լուիզա Աչեսոնի լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մակագրությամբ. «Այն բաներից, որը երբեք չէի ակնկալում տեսնել, կողքից վազող ծխախոտով նապաստակն է»: Նա ենթադրություն է հայտնել, որ նապաստակն այն Duty Free-ից է գնել:

«Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց լուսանկարել: Պարզապես ձեռքիս այդ պահին հեռախոս կար: Նապաստակը վազում էր ավտոկանգառով, ուստի ինձ հաջողվեց կադր անել»,- ասել է նա: