Լեհաստանի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակակիր, «Հանդուրժողականություն» հայտնի արհմիության առաջնորդ Լեխ Վալենսային կասկածում են պետական գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով TVN24 հեռուստաալիքը։

Դատախազ Անժեյ Ստեֆանովսկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետաքննությունը սկսվել է մայիսի 15-ին։ Գործի առթիվ հայց է ներկայացրել Ներքին անվտանգության գործակալությունը։ Խոսքը 1990 թվականի Պետական անվտանգության վարչության փասատթղթի հրապարակման մասին է։ Փաստաթուղթը 90-ականներին վարչության ղեկավարների նամակագրությունն է, որտեղ ասվում է, թե ՆԳՆ-ն Վալենսայի ամառանոցի մերձակայքում հողակտոր է  գնել՝ վերջինին հետեւելու համար։

Վալենսան հերքում է մեղադրանքները։