Պեկինը նորից Վաշինգտոնին ու Սեուլին կոչ է անում դադարեցնել Հարավային Կորեայի տարածքում ամերիկյան THAAD ՀՀՊ տեղակայումը։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարար Խուա Չունյինը, փոխանցում է «Սինհուան»։

Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը նախօրեին կարգադրել է հետաքննել  THAAD ՀՀՊ համակարգերի չորս լրացուցիչ մեկնարկային սարքերի չթույլատրված տեղակայումը երկրում

Խուա Չունյինը նշել է, որ չինական կողմը ուշադրություն է դարձրել այդ հաղորդագրություններին ու լուրջ մտահոգություն է հայտնել այդ հանգամանքների կապակցությամբ։ Նրա խոսքով THAAD ՀՀՊ-ի  հարցով Չինաստանի դիրքորոշումը հստակ է ու հետեւողական։ Հարավային Կորեայում THAAD համակարգերի տեղակայումը լուրջ վնաս  կհասցնի Չինաստանի ռազմավարական անվտանգության շահերին, կխախտի տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը ու չի նպաստի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։