Ֆրանսիան տխրել է եւ ափսոսում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման համար: Հունիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:

Դիվանագետի խոսքով՝ ԵԱՀԿ-ն հետաքրքիր եւ կարեւոր գործունեություն է ծավալում:

«Ֆրանսիան, եւ ոչ միայն Ֆրանսիան, ափսոսում են ընդունված որոշման կապակցությամբ»,- նշեց դեսպանը՝ հիշեցնելով, որ օրերս Երեւանում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Զանյերը եւ Հայաստանի ղեկավարության հետ քննարկեց ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հնավորությունները: