Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարել է, որ դրամահավաք են անցկացնում «Օրրան» բարեգործական կազմակերպության համար, որը սատարում է Հայաստանի կարիքավոր երեխաներին եւ տարեցներին: Այս մասին գրում է Asbarez-ը:

«Հատուկ VIP փաթեթներով դուք համերգի տոմսեր կստանաք, նաեւ կկարողանաք հանդիպել SOAD-ի որոշ անդամների հետ»,- նշել է Սերժ Թանկյանը:

Նա նաեւ հավելել է, որ խմբի առաջիկա եվրոպական շրջագայության VIP տոմսերի վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են Հայաստանի կարիքավոր ընտանիքների օգնությանը: