Արս տարվա հունվար-մարտին Արցախում իրականացվել է 8.4 մլրդ. դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 51.3 տոկոսով:
Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 6.2 մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 73.5 տոկոսը: Հանրապետությունում իրականացված շինարարության 33.4%-ը բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը եւ բացահանքերի շահագործմանը, 25.3%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարմանը, 14.7%-ը՝ փոխադրումներ եւ պահեստային տնտեսությանը:
2017թ. հունվար-մարտին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 190.8 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49.6 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 4851.9 հազ. տոննա-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.0 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղեւորափոխադրումների ծավալը կազմել է 5591.1 հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.7 տոկոսով:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղեւորաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 45510.5հազ. ուղեւոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 22.8 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10.8 հազ. տոննա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4.9 տոկոսով:
Հանրապետությունում 2017թ. հունվար-մարտին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 1.9մլրդ. դրամ, որը 2016թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 0.4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման եւ հեռարձակման գծով` 4.1 տոկոս:




























